08.12.2017|
05:25
Չեմպիոնների լիգայի խմբային ավարտական հանդիպումների երկրորդ օրը ստացվեց անհամեմատ գոլառատ: Դարպասի յոթական գրավում է արձանագրվել «Լիվերպուլ»-«Սպարտակ» և «Պորտու»-«Մոնակո» դիմակայություններում, միասնական ուժերով մարզասերներին հինգ գոլով են ուրախացրել Մադրիդի «Ռեալի» ու Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստները, խոշոր հաշվով հաղթանակ է արձանագրվել «Տոտենհեմ»-ԱՊՕԵԼ մրցակցությունում: